➣Գրադարանի ծառայություններից օգտվելու իրավունք ունեն ԵՊՀ աշխատակազմը,
ուսանողները, ասպիրանտներն ու հայցորդները
➣Ընթերցողական տոմսը տրվում է անվճար, որոշակի ժամկետով` կախված ընթերցողի համալսարանական կարգավիճակից
➣ԵՊՀ աշխատակազմը, ասպիրանտներն ու հայցորդները գրադարանի բաժանորդ դառնալու և ընթերցողական տոմս ստանալու համար
աբոնեմենտի բաժին (301 սենյակ) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1. անձնագրի պատճեն (ներառյալ հասցեի էջը)
2. մեկ լուսանկար 3x4 չափի
3. տեղեկանք կադրերի կամ ասպիրանտուրայի բաժնից
➣Աշխատակազմի ընթերցողական տոմսը տրվում է ըստ աշխատանքային պայմանագրի ժամկետի
➣Հայցորդները գրադարանի ծառայություններից կարող են օգտվել միայն ընթերցասրահներում, ինչի համար պետք է ունենան ժամանակավոր ընթերցողական տոմս:
➣ՈԻսանողները ընթերցողական տոմս ստանում են առանց փաստաթուղթ ներկայացնելու: Եթե ուսանողը վճարովի հիմունքով է ընդունվել, տոմս ստանում է ուսման վարձի նախատեսված մասի մուծումից հետո:
➣Ընթերցողական տոմսը տրվում է հետևյալ ժամկետով.
4 տարի՝ բակալավրիատի ուսանողների համար
2 տարի՝ մագիստրատուրայի ուսանողների համար
3 տարի՝ ասպիրանտների համար
5 տարի՝ հեռակա բակալավրիատի ուսանողների համար
3 տարի՝ հեռակա մագիստրատուրայի ուսանողների համար
➣ժամանակավոր աշխատակիցները, փոխարինողներն ու այլ բուհերի ներկայացուցիչները կարող են բաժանորդագրվել
միայն գրադարանի տնօրենի թույլտվությամբ:
➣ԵՊՀ ընթերցողական տոմսով դուք կարող եք.
1. գրքեր ու պարբերականներ վերցնել
2. առցանց նյութ պատվիրել ու նայել Ձեր օգտաքարտի տվյալները
3. ԵՊՀ տարածքում օգտվել ազատ մատչելիության շտեմարաններից
4. պատվիրել հոդվածներ
5. կարդալ թվային գրքեր
6. օգտվել գրադարանի համակարգիչներից ու անվճար ինտերնետից
➣Եթե Ձեր ընթերցողական տոմսը ժամկետանց է, դուք կարող եք դիտել Ձեր օգտաքարտի տվյալները,
բայց չեք կարող նյութ պատվիրել և ստանալ։ Դուք այն կարող եք վերաթողարկել՝ դիմելով գրադարանի
համակարգչային (ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 3-րդ հարկ, 302 սենյակ),
կամ աբոնեմենտի բաժին (ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 3-րդ հարկ, 301 սենյակ)
➣Եթե կորել է ընթերցողական տոմսը, մոտեցեք գրադարանավարին (ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 3-րդ հարկ, 301 կամ 302 սենյակ), տոմսը ապաակտիվացնելու համար:
Իսկ նոր տոմս ստանալու ընթացակարգի համար դիմեք դեկանատ:
➣Եթե Դուք մոռացել եք, կամ ուզում եք փոխել Ձեր գաղտնաբառը, դիմեք գրադարանավարին կամ գրեք library@ysu.am հասցեով
➣Գրքերը տրվում են որոշակի ժամկետով: Խախտոմների դեպքում տոմսն ավտոմատ արգելափակվում է:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հետագայում խնդիրներ չունենալու համար, գրրքը վերցնելուց և վերադարձնելուց պարտադիր ստուգեք Ձեր օգտաքարտի տվյալները:
Համոզվեք, որ Ձեր վերադարձրած գիրքը դուրս է եկել Ձեր հաշվից: