➣Էլեկտրոնային գրացուցակում որոնում կատարելիս "Որոնել քարտարանում" բացվող ընտրաշարքից ընտրեք փնտրվող նյութի համար նախատեսված ցուցիչ
(օրինակ՝ հեղինակ,
վերնագիր կամ խորագիր), համապատասխանաբար լրացրեք փնտրվող բառը կամ արտահայտությունը և սեղմեք "փնտրում" կոճակը:
Որոնման արդյունքում կարտածվեն փնտրման ցուցիչին համապատասխան առկա նյութերը:
➣«Ընդլայնված որոնում» դաշտը hնարավորություն է տալիս փնտրել նյութը մի քանի ցուցիչի ընտրությամբ: (Այստեղ աշխատում է Boolean՝ AND, OR , NOT պարամետրերը):
Օրինակ՝ ընտրեք հեղինակ ու խորագիր, համապատասխանաբար դաշտերում գրելով փնտրվող հեղինակն ու թեման:
➣Փնտրման ժամանակ չկա տարբերություն փոքրատառերի և մեծատառերի միջև: Օրինակ՝ "ֆիզիկա" բառով փնտրման արդյունքում կգտնվեն "Ֆիզիկա", "ֆիզիկա" և "ՖԻԶԻԿԱ" տարբեր ձևերով գրառումները:
➣Բառի որոշ մասով փնտրում կատարելիս, կարտածվեն այն բոլոր նյութերը, որտեղ կգտնվի տվյալ արտահայտությունը oրինակ՝ "Էլեկտր" փնտրման դեպքում կգտնվեն "օպտոէլեկտրոնիկա", "դիէլեկտրիկներ", "էլեկտրոնային", "Էլեկտրաշարժ", "միկրոէլեկտրոնային" և այլն:
➣Որոնում կատարելիս կարող եք օգտվել որոնման Boolean պարամետրերից՝ AND (&), OR (|), NOT (!):
AND պարամետրը լռելյայն կապի օպերատորն է, այսինքն փնտրելու համար գրառումներ, որտեղ պարունակում են "Ընտիր" և "Չարենց" բառերը, օգտագործեք հետևյալ հարցումներից մեկնումեկը՝ "Ընտիր Չարենց" կամ՝ "Ընտիր & Չարենց",
կամ էլ՝ "Ընտիր AND Չարենց":
OR օպերատորը կապում է երկու տերմին և գտնում է համապատասխան գրառումները, որտեղ տերմիններից որևէ մեկը գոյություն ունի:
Օրինակ, եթե փնտրեք "Ընտիր | Չարենց" կամ "Ընտիր OR Չարենց" կգտնվեն գրառումներ, որոնք պարունակում են կամ "Ընտիր" կամ "Չարենց" բառերը:
NOT օպերատորը բացառում է փնտրվող բառերից մեկնումեկը: Եթե փնտրենք "Չարենց ! Ընտիր" ("Չարենց" NOT "Ընտիր"), կգտնվեն գրառումներ, որոնք պարունակում են "Չարենց" և չեն պարունակի "Ընտիր" բառը:
Նշում*: NOT օպերատորը չի կարող օգտագործվել միայն մեկ տերմինով: Օրինակ, հետևյալ որոնումը արդյունք չի տա. "NOT Ընտիր"
➣Եթե մատենագիտական գրառմանը կցված է «Կարդալ առցանց» հղումը, ապա սեղմելով այն, Ձեզ հասանելի կլինի նյութի թվային պատճենը։
➣Եթե Դուք սեղմեք փնտրման արդյունքում արտածված նյութի կամ նյութերից մեկնումեկի վերնագրային հղումը,
ապա նկարագրության ներքևի հատվածում Դուք կտեսնեք տվյալ նյութի միավորների քանակը, գտնվելու տեղն ու դարականիշը:
➣Ըստ նյութի կարգավիճակի՝ Հասանելի է (Available) Դուք կարող եք այն պատվիրել սեղմելով "Պատվիրել" (Place Hold) հղումը, կամ, եթե հասանելի չէ (Not for loan), չեք կարող պատվիրել
առցանց (կարող եք տվյալ նյութի հետ աշխատել տեղում՝ ըստ գտնվելու վայրի):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հետագայում խնդիրներ չունենալու համար, գրրքը վերցնելուց և վերադարձնելուց պարտադիր ստուգեք Ձեր օգտաքարտի տվյալները:
Համոզվեք, որ Ձեր վերադարձրած գիրքը դուրս է եկել Ձեր հաշվից: