ԵՊՀ էլեկտրոնային ռեսուրսներում միասնական որոնման համակարգից (EDS) օգտվելու ուղեցույց

EBSCO Discovery Service (EDS)-ը միասնական որոնման (single search) համակարգ է, որը հնարավորություն է տալիս մեկ որոնման պատուհանի միջոցով որոնել ինչպես ԵՊՀ բաժանորդագրված (ScienceDirect, JSTOR, Research4Life և այլ), այնպես էլ (Open Access) բաց հասանելիության (arXiv, OpenAIRE, Unpaywall և այլ) հարթակների գիտական ռեսուրսներում։ Որոնման արդյունքները արտածվում են մեկ միասնական ցուցակով՝ անկախ աղբյուրից ։

Այն ապահովում է գիտական տեղեկատվության արագ և արդյունավետ որոնում՝ խնայելով օգտվողի ժամանակը:

Փնտրման արդյունքում լռելյայն ցուցադրվում են ամբողջական տեքստով Full Text հասանելի արդյունքները։
Այնուհետև արդյունքները դասավորվում են ըստ նյութի` Abstract only (ԵՊՀ գրադարանը դեռ չի բաժանորդագրվել): Անհրաժեշտության դեպքում կարող եք կիրառել ALL Filter զտիչները, սահմանափակելով ըստ Peer Reviewed, շտեմարան, թեմա և այլն։

Ինչպե՞ս մուտք գործել EDS

  1. Մուտք գործեք https://koha.ysu.am/ կամ https://search.ebscohost.com (այստեղ ընտրեք ՛՛EBSCO Discovery Service՛՛ ծառայությունը)
  2. Կատարեք որոնում, որից հետո կառաջարկվի մուտք գործել համակարգ:
  3. Koha

  4. Ընտրեք Find your Institution։
  5. Ընտրեք Yerevan State University։
  6. Մուտքագրեք համալսարանական էլ. հասցեն։
  7. Ընտրեք Sign in with Google account։

Login

Advanced Search

Օգտագործեք Boolean օպերատորները՝ AND, OR, NOT, որոնումն ավելի ճշգրիտ իրականացնելու համար։

EDS որոնում

EBSCO հարթակի հնարավորություններից լիարժեք օգտվելու համար խորհուրդ է տրվում ԵՊՀ տարածքից գրանցվել և ստեղծել անձնական օգտահաշիվ։

Հարցերի դեպքում մոտեցեք գրադարանի էլեկտրոնային ծառայությունների բաժին: